Եվրոպայում ֆինանսական եւ բնակարանային շուկաներում կտրուկ շտկման ռիսկը բարձր է։ Այս մասին ասել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիսթին Լագարդը, հաղորդում է Reuters-ը։

«Ֆինանսական կայունության ռիսկերը նկատելիորեն աճել են այս տարվա սկզբից»,-ասել է նա։

«Թեեւ ակտիվների գների շտկումը մինչ այժմ կանոնավոր է եղել, ակտիվների գների հետագա եւ, հնարավոր է, կտրուկ անկման ռիսկը մնում է լուրջ»,- ավելացրել է Լագարդը: