Գործարար Ռոման Աբրամովիչի որդին հետաքրքրվում է ռուսական նավթային արդյունաբերությամբ:
Zoltav Resources ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սահմոն Դրեյկ-Բրոքմանի խոսքով, ընկերության 40 տոկոսը պատկանում է Արկադի Աբրամովիչի օֆշորին եւ առաջիկա կես տարում ընկերությունը կարող է գնել նավթային ակտիվներ Ռուսաստանում եւ ԽՍՀՄ նախկին երկրներում, գրում է Bloomberg-ը:
Արկադի Աբրամովիչը շուտով կդառնա 18 տարեկան, աշնանը նա պատրաստվում է ընդունվել ԱՄՆ համալսարաններից մեկը: Մտերիմները նրան «լավ ընկեր» եւ «շատ խելացի ու ինքնուրույն մարդ» են անվանում:
«Արկադին շատ կրթված մարդու տպավորություն չի թողնում, սակայն միանգամից պարզ է, որ նա բանիմաց, ձեռնահաս մարդ է: Նա անկեղծորեն հավատում է, որ իր հայրը վերահսկում է Ռուսաստանի ողջ նավթը եւ առանց նրա այդ երկրում ոչ մի խոշոր նախագիծ չի իրականացվում»,- ասել է նրա ծանոթներից մեկը:




























