Երեւանի N22 դպրոցը անվանակոչվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասնակից Գեւորգ Արշակյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երեւանի ավագանու նիստում։
Արշակյանը զինվորական ծառայությունն ավարտել է 2020 թվականի օգոստոսին, նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 28-ին կամավորական ջոկատ է կազմել ու մեկնել Մատաղիս։
Նոյեմբերի 5-ին մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել երկու վիրավորում, պայքարը շարունակել մինչեւ գիտակցությունը կորցնելը, այնուհետեւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Գեւորգ Արշակյանը Ղարաբաղի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայությունների համար» մեդալով։



























