Շքեղության շուկայում աճ է նկատվում՝ չնայած ինֆլյացիային եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է AP-ը։

Թեեւ աշխարհի մեծ մասն անհանգստացած է վառելիքի եւ էներգիայի գների աճով՝ Bain & Company խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շքեղության համաշխարհային շուկայում դեռեւս աճ է գրանցվելու, հիմնականում՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց կայունության շնորհիվ:

Շքեղ ապրանքների համաշխարհային շուկան անցյալ տարի աճել է գրեթե մեկ երրորդով՝մինչեւ 288 միլիարդ եվրո անցած տարի՝ վերականգնվելով ամենաուժեղ անկումից հետո, որը գրանցվել է 2020 թվականին համավարակի պատճառով։

Անձնական շքեղ ապրանքների, ներառյալ՝ հագուստի, աքսեսուարների եւ կոշիկի վաճառքն այս տարի առաջին եռամսյակում գրանցել է երկնիշ աճ՝ չնայած Ուկրաինայի շուրջ տնտեսական անորոշության վաղ նշանների։