Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կիրականացնի երկրի զինված ուժերի վերակազմակերպում։ Այս մասին նշվել է Աշխատավորական կուսակցության Կենտրոնական զինվորական կոմիտեի (ԿԶԿ) նիստի երկրորդ օրը։ Նիստը տեղի է ունենում Փհենյանում, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Քննարկվել են բանակի ճակատային զորքերի լրացուցիչ օպերացիոն խնդիրների որոշման հարցերն ըստ կուսակցության ռազմաստրատեգիական մտադրությունների, օպերացիոն պլանում փոփոխություններ կատարելու եւ գլխավոր զինվորական կազմակերպությունների հաստիքային վերակառուցման ուղղությամբ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

Թե ինչպես կփոխվի հյուսիսկորեական բանակի կառուցվածքը՝ չի նշվել, բայց հավաստիացվել է, որ «ԿԶԿ-ի փոխնախագահների ղեկավարությամբ» Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը իրականացրել է «համապատասխան հարցերի մշակում եւ քննարկում», ինչպես նաեւ ձեւակերպել է «կարեւոր փաստաթղթեր»։

Բացի այդ, կոմիտեի նիստում Կիմ Չեն Ընը ներկայացրել է «ճակատային զորքերի օպերացիոն կարողության բարձրացման» միջոցները։