Թուրք սահմանապահները ձերբակալել են FETO ահաբեկչական կազմակերպության մի քանի կողմնակիցների, այդ թվում՝ կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի զարմուհուն՝ Սումեյ Գյուլենին, որոնք փորձել են անօրինական կերպով Հունաստան անցնել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 10 մարդ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ նրանցից հինգը FETO-ի անդամներ են։





























