Լիբանանի ներկայիս վարչապետ Նաջիբ Միկատին բավականաչափ ձայներ է ստացել՝ պաշտոնում մնալու համար՝ հաղթելով Նավաֆ Սալամին, հաղորդում է Gulf News-ը:
Հինգշաբթի օրը խորհրդատվական բանակցությունների ընթացքում նախագահ Միշել Աունը հանդիպել է Լիբանանի 128-տեղանոց պատգամավորների պալատը ներկայացնող քաղաքական կուսակցությունների եւ խորհրդարանական դաշինքների հետ: Նրանցից ավելի քան 50-ը քվեարկել են Միկատիի օգտին։
Հայտնի է, որ Սաադ Հարիրիին հանձնարարվել է կառավարություն ձեւավորել 2019 թվականի վերջին։ Նա ամբողջ ինը ամիս փորձել է դա անել, սակայն անցյալ տարվա հուլիսին հրաժարվել է այդ աշխատանքից։ 2021 թվականի սեպտեմբերին Միկատին ձեւավորել է իր երրորդ կառավարությունը եւ այժմ պատրաստվում է չորրորդին:





























