Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խիստ քննադատությանը։ Պետության ղեկավարն ասել էր, որ վրդովվել է, խորհրդարանում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից, գրում է «Նովոստի Գրուզիան»։
«Եթե երկիրը հետամնաց է, նա արժանի չէ թեկնածուի կարգավիճակի, բայց մենք կարծում ենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին է հետ մնացել որոշ բաներից։ Զուրաբիշվիլին իր հռետորաբանությամբ իջել է Սալոմե Սամադաշվիլիի (Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ) մակարդակին, ինչը շատ տխուր է։ Մենք հարցեր ունենք, թե ինչու է դա տեղի ունենում»,- ասել է Կոբախիձեն:
Ղարիբաշվիլիի կոչը նախագահն անվանել է «անհեթեթ եւ վիրավորական»՝ ընդգծելով, որ նա «բացասական ուղերձ» է հղել Բրյուսելին։





























