Թուրքիայի կառավարության կից TOKI շինարարական ընկերությունը ցածր եկամուտ ունեցողների համար Թուրքիայի 7 նահանգներում Ռամադանի տոնից հետո վաճառքի է հանելու 4 հազար 600 բնակարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  64 քմ մակերես ունեցող 3 սենյականոց բնակարանները վաճառվելու են 4 հազար լիրա (2300 դոլար) կանխավճարով եւ ամսական 173 լիրա (100 դոլար) հիփոթեքային վճարմամբ։

Նշենք, որ Թուրքիայի կառավարությանը կից TOKI-ն կառուցել է 510 հազար բնակարան, որոնց գները երկու սենյականոց բնակարանի համար սկսվել են 15000 ԱՄՆ դոլարից եւ ամսական 70 դոլար հիփոթեքային վճարով։

Թուրքիայի կառավարության հատուկ ծրագրով՝ երիտասարդներին 2 սենյականոց նորակառույց բնակարաններ է տրամադրվում առանց կանխավճար եւ ամսական կրկին 70 դոլար վճարումով։