Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Միքայել Ս.-ն, նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 45-ամյա Նելլի Վ.-ն և 36-ամյա Քրիստինե Մ.-ն բժշկական օգնության ստանալու նպատակով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: