«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ,վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 17-ին ժամը 12-ից մինչեւ օգոստոսի 18-ը ժամը 7-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան, Լենինականի, Սիսակյան, Արզումանյան, Առաքելյան, Աբելյան, Մարտիրոսյան, Եղիազարյան, Վշտունի (ներառյալ նրբանցքները), Ջանիբեկյան, Խ. Խաչատրյան, Սպորտի, Հակոբյանց, Չուխաջյան, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Պարսեղով, Կարապետյան, Ռոստոմյան, Էստոնական, Լեւոնյան, Գր. Զոհրապ, Շիրազ, Շինարարների փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: