Ալեք Մանուկյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում Օգոստոսի 15-ին, ժամը 4-ին, իրար են բախվել 56-ամյա Արամայիս Հ.-ի վարած «ԲՄՎ-525» մակնիշի եւ 23-ամյա Արթուր Ի.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Ի.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արամայիս Հ.-ի ուղեւորուհին` 27-ամյա Սյուզի Ա.-ն` «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: