Ճապոնիայում երկրաշարժ է եղել:
Հոնսյու կղզու կենտրոնական մասում 4,4 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով, ցունամիի սպառնալիք չկա:
Ստորգետնյա ցնցումներ զգացել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում, այդ թվում Տոկիոյում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության տակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընթացիկ օրվա ընթացքում սա 4 մագնիտուդ եւ ավելի ուժգնությամբ չորրորդ երկրաշարժն է:



























