Հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Երևանյան լճից քաղաքացի Ս. Ս.-ի (ծնված 1959 թ․) դին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ հուլիասի 12-ին, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացուց, որը հայտնել է, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել: Տղան ինքնուրույն որոնողական աշխատանքներ է կատարել մոր գնացած կասկածելի երթուղով և նշված վայրերի խանութներում, մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել է, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել են մոր կողմից օգտագործվող ձեռնափայտը ու, ըստ կասկածների՝ հնարավոր է, մայրը անզգուշաբար ընկած լինի Երևանյան լիճը:
Քաղաքացին հայտնել է, որ իր մայրը կորել է և հնարավոր է, որ ընկած լինի Երևանյան լիճը





























