Սաուդյան Արաբիան կթույլատրի Մեքքա ամենամյա Հաջի (ուխտագնացություն) գնացող մուսուլմանների համար ուղիղ, անխոչընդոտ չարտերային թռիչքներ Իսրայելից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի:

Ակնկալվում է, որ վերոնշյալի մասին կհայտարարվի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ընթացքում: Հայտնի է, որ Բայդենը ցանկանում է ինտեգրել Իսրայելը ծոցի տարածաշրջանի՝ հատկապես Սաուդյան Արաբիայի հետ:

Սաուդյան Արաբիան իսրայելական ավիաընկերություններին իր տարածքով անցնող հատուկ օդային միջանցքով՝ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Բահրեյն թռիչքներ իրականացնելու համար համաձայնություն է տվել միայն Աբրահամի համաձայնագրի ստորագրումից հետո, որը կարգավորել է Իսրայելի եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները: Սակայն նման մուտք Իսրայել դեռեւ չունի դեպի Ասիա եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ իրկանացնելու համար, ներառյալ Չինաստանն ու Հնդկաստանը:

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիային խնդրել է թույլ տալ ուղիղ թռիչքներ իրականացնել Թել Ավիվից՝ Իսրայելում փոքրամասնություն կազմող մուսուլման ուխտավորների համար: Սպասվում է, որ խնդրանքը կբավարարվի: