Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է նախարարության Երեւան քաղաքի տեսչությանը` ուսումնասիրել Հարավ-Արևմտյան Բ-1 զանգվածում ծննդատան հարեւանությամբ գտնվող աղբավայրի խնդիրը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ծննդատունը գտնվում է ոչ թե Բ-1 թաղամասում, այլ Բ-4-ում, իսկ աղբավայրը` Բ-1-ում: Այնուամենայնիվ` նախարարության տեսուչներն արձանագրել են, որ աղբավայրից արտազատվում են մեթան, ածխաթթու գազ, ամյակ, որոնք կարող են վնասակար լինել մարդկանց առողջության համար:
Տեսչության աշխատակիցղները հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարության հետ, առաջարկվել է 2-3 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել աղբը ամբողջությամբ մաքրելու համար: Կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը կփոխանցվի անմիջապես բնապահպանության նախարարին:




























