Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, Շիրակի մարզային վարչությունների եւ Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Հաղթանակի պողոտայի Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքից բերման են ենթարկել 60-ամյա Ռաֆիկ Ա.-ին, որի մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 4,3 գ կանեփանման զանգված:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: