«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 16-ին, ժամը 16.55-ին հաղորդում է ստացվել, որ «կոնքի սայլոսկրի եւ նստոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 12-ամյա Արաքսյա Պ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից ընկնելու հետեւանքով: Սակայն հետագայում պարզվել է, որ, որ Արաքսյա Պ.-ն վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:
Նույն օրը, ժամը 23.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Ջանիբեկյան փողոցի թիվ 40 տան դիմացից, Արաքսյա Պ.-ին վրաերթի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արտակ Ա.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Ջանիբեկյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում, վարելով «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արաքսյա Պ.-ին, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























