Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պատրաստվում է երկրի ոսկու պահուստը դուրս բերել Արժույթի միջազգային հիմնադրամից եւ ԱՄՆ-ի բանկերից, հայտնում է լատինաամերիկյան Prensa Latina լրատվական գործակալությունը։ Ոսկին կպահվի Վենեսուելայի Կենտրոնական բանկում, ինչպես նաեւ «ավելի կայուն» տնտեսություն ունեցող երկրներում՝ Չինաստանում, Բրազիլիայում եւ Ռուսաստանում։

ԱՄՆ-ը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, ըստ Չավեսի, վենեսուելական պահուստներն օգտատգործել են իրենց տրանզակցիաներում,սակայն տոկոսներ չեն վճարել։ Ոսկու պահուստի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ դոլար, հայտարարել է Չավեսը։

Ինչպես հայտնում է CNN-ը, մետաղների առեւտով զբաղվող միջազգային հիմնական ասպարեզներից մեկում՝ Տորոնտոյի ֆոնդային բորսայում գնանշող ֆիրմաներից մեկը Չավեսի որոշման առնչությամբ մոտ օրերս հանդես կգա մեկնաբանությամբ։

Նշենք, որ ներկայումս ոսկու գինը բարձրացել է եւ մեկ ունցիայի դիմաց կազմում է 1790 դոլար։