Ստամբուլում հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել։

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիան, Ուկրաինան եւ ՄԱԿ-ը ստորագրել են համաձայնագրի իրենց մասը։ Կիեւից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

«Նավահանգիստները կվերահսկեն Ուկրաինայից եկող նավերը։ ՄԱԿ-ը, Թուրքիան եւ Ուկրաինան կհետեւեն այդ նավերի վրա հացահատիկի բեռնմանը»,-ասել է նա։