Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 15.30-ին, 72-ամյա Նինա Հ.-ն բաժին է ներկայացրել «PERFEKTA Mod FBI-8000» դաջվածքով 8 մմ տրամաչափի գազային ատրճանակ` փամփշտակալով, 6 փամփուշտով եւ 1 փողամաքրիչով, ու հայտարարել, որ ատրճանակը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























