Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր հարկադիր կատարողից ստացած նյութերի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Սիմիկ Սերվիս» ՍՊ ընկերության տնօրենը, պետության հանդեպ 2011թ. մարտի 10-ի դրությամբ 2 մլն 313 հազար 974 դրամ գումարի հարկային պարտավորությունը չկատարելու սեփական շահերից ելնելով, ընկերության ունեցած 4 մլն 551 հազար դրամ գումարի մնացորդը եւ 32 մլն 379 հազար դրամ արժողության հիմնական ու շրջանառու միջոցները տնօրինել է իր հայեցողությամբ` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ` այդկերպ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:




























