Հունաստանը կձգտի ազատվել Եվրամիության՝ գազի սպառումը կրճատելու առաջարկից։ ԵՄ-ն առաջարկում է հաջորդ ամսից մինչեւ մարտ 15 տոկոսով նվազեցնել գազի սպառումը, հաղորդում է Reuters-ը:
«Հունաստանը վաղը կփորձի փոխել այս առաջարկը, որպեսզի երկիրը ազատվի այդ կրճատումից»,-ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն։
Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը ԵՄ բոլոր երկրների համար առաջարկել է օգոստոսից մարտ ընկած ժամանակահատվածում գազի սպառումը նվազեցնել 15 տոկոսով։
Հունաստանն իր գազի 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից, որի երկու երրորդն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, եւ մինչ այժմ մատակարարման ընդհատումներ չեն եղել։





























