Հրշեջները մարում են Կալիֆոռնիայում խոշորագույն անտառային հրդեհը հայտնի Յոսեմիտ ազգային պարկի մոտ, որը հազարավոր բնակիչների տարհանման պատճառ է դարձել, հայտնում է AFP-ն։

Կալիֆոռնիայի կենտրոնական մասում հրդեհը բռնկվել էր ուրբաթ եւ շարունակում է մոլեգնել, մինչդեռ Միացյալ Նահանգների որոշ հատվածներում սաստիկ շոգը շարունակվում է պահպանվել:

Մարիպոսա շրջանում հրդեհը 6977 հեկտար տարածք է ընդգրկել եւ մեկուսացվել է 16 տոկոսով, հայտնել է Cal Fire նահանգի հրշեջ ծառայությունը:
Cal Fire-ի տվյալներով՝ սա այս սեզոնի ամենակործանարար հրդեհն է։ 

Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Փիրսը հայտարարել է, որ հրդեհի պատճառը ցածր խոնավությունը եւ բարձր ջերմաստիճանն է:

Պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհի պատճառով մինչ այժմ տարհանվել է մոտ 3000 մարդ:

Յոսեմիտի ազգային պարկի հարավ-արեւմտյան եզրի մոտ բռնկված հրդեհը մարման գործում ներգրավվել է ավելի քան 2000 հրշեջ՝ 17 ուղղաթիռների աջակցությամբ: