Օգոստոսի 17-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 58-ամյա Մանիկ Մ.-ն եւ հայտնել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտ իր պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ եւ ոսկյա շղթան` խաչով, պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 18-ին, պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 32-ամյա Արսեն Գ.-ն:Արսեն Գ.-ն ներկայացել է բաժին եւ տվել է խոստովանական բացատրություն: