Երեւան-Գառնի ճանապարհի 1-ին կմ-ին օգոստոսի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում իրար են բախվել 38-ամյա Էդուարդ Մ.-ի վարած «Ֆորդ» եւ 34-ամյա Վահե Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորուհին` 50-ամյա Մարինա Պ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:




























