Ասիայում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ամառային գները վերջին տարիներին բարձրացել են մոտ 10 անգամ՝ առաջիկա տարիներին կոշտ մրցակցության մտավախությունների համատեքստում, գրել է Nikkei թերթը։
Մինչեւ 2019թ. ամառային գները Ասիայի սփոթ շուկայում միջինը կազմել են՝ մեկ միլիոն BTU-ն (բրիտանական ջերմային միավոր) մոտ հինգ դոլար։ Բայց JKM ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիա, Հարավային Կորեա եւ Թայվան ՀԲԳ-ի մատակարարումների արժեքը, հուլիսի 27-ին ավելացել է՝ մեկ միլիոն BTU-ն 52 դոլար։ Սա՝ այն դեպքում, երբ վառելիքի ավանդական պահանջարկը գագաթնակետին հասնում է ձմռանը, իսկ ամռանը գազի գինն ընկնում է։
Ռուսաստանից մատակարարումների նվազման պատճառով ՀԲԳ-ի ասիական ներկրողները ստիպված են բարձրացնել գնման գները, որպեսզի պահպանեն մրցունակությունը։





























