Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց ավելացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը եւ ազատել 2021-ի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանա¬վոր-ված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար «Առաջին» լրատվական հեռուստա¬ալիքի կապիտալ ներդրումների իրականացման անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ընկերու¬թյան 2021թ. Գործունեության արդյունքներով առաջա¬ցել է հաշվետու տարվա գործու¬նեղության արդյունք¬ներով ՀՀ 2022թ. Պետական բյուջե վճարման ենթակա շա¬հու¬թա¬բաժնի պար¬տավորություն՝ 308.664.700 դրամի չափով:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխա¬տակազմ է ներկայացվել վերը նշված շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների և հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազին¬ման ու դեկորացիաների ձեռքբերման համար:

2021 թվականի հունիսին Ընկերության լրատվական ծառայության բազայի հիման վրա ստեղծվել է նոր լրատվական հեռուստաալիք, որը 24 ժամյա ռեժիմով ապահովում է լրա-տվության հավաքագրում և մատուցում։

Եթե հաշվի առնենք, որ ներ¬կա¬յումս լրատվական ալիքի լրատվական թողարկումների տաղավարային նկարահանումներն իրականացվում են նախկին լրատվական ծառայության թողարկումների համար մոտ 6 տարի առաջ իրականացված  դեկորատիվ ձևավորմամբ, ապա պարզ է դառնում, թե որքան անհրաժեշտ է թարմացնել և ամբողջությամբ  փոփոխել տաղավարի ձևավորումը։ Նախա¬տեսվում է նկարահանման տաղավարի ծավալների ավելացման արդյունքում ամբողջու¬թյամբ փոփոխել դեկորացիաները, ավելացնել տաղավարային լուսային սարքավորումներ, LED էկրաններ (մոտ 100 քմ), ինչի արդյունքում կստանանք ինտերակտիվ տաղավար՝ տար-բեր ձևաչափի տեղեկատվության ներկայացման նպատակով։

Բացի լրատվական թողարկումներից, Առաջին լրատվական հեռուստաալիքի (զուգա¬հեռ նաև Առաջին ալիքի) համար պատրաստվում են հասարակական և ք մլն դրամի աղաքական բնույթի հաղորդումներ՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հանրային քննար¬կում», «Հարցազրույց Աստղիկ Սարգսյանի հետ», «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» և այլն, որոնց նկարահանումները նույնպես իրականացվում են 2018 թվականին ձեռք¬բերված դեկորացիաներով ձևավորված տաղավարներում։

Քանի որ Ընկերության կողմից որդեգրված քաղաքականության շրջանակներում նոր լրատվական ալիքի ստեղծումը ու հետագա առաջխաղացումը հանրությանը շուրջօրյա արժանահավատ լրատվության մատուցման տեսանկյունից կարևոր ռազմավարական քայլ է, ուստի այս փուլում 2021 թվականի գործունեության արդյունքում առաջացած շահութաբաժնի վճարումից ազատման պարագայում հնարավոր կլինի իրականացնել «Առաջին» լրատվա¬կան ալիքի վերազինման գծով ներկայացված անհրաժեշտ կապիտալ ծախսերը։