Ոստիկանության Հրազդանի բաժնում օգոստոսի 19-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի խաչմերուկում խուլիգանություն է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, նշված վայրում գտնվող «Ստիլ» խանութ-սրահի մոտ, 45-ամյա Արամայիս Շ.-ն կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` տալով սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի է ենթարկել 45-ամյա Մուշեղ Բ.-ին  եւ գլխի մասում պատճառել վնասվածքներ:

Արամայիս Շ.-ն  բերման է ենթարկվել բաժին, կատարվում է հետաքննություն: