Ոստիկանության Հրազդանի բաժնում օգոստոսի 19-ին, ժամը 08.30-ին 50-ամյա  Մարետա Հ.-ից ահազանգ է ստացվել, որ փեսան` 38-ամյա Օհան Դ.-ն, անհանգստացնում է իրեն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Օհան Դ.-ին:  Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է 14 հատ «Դիազեպամ» եւ 5 հատ «Ցիկլադոլ» տեսակի հոգեմետ դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: