«Քվեն ուժ է» ծրագրի շրջանակներում  ՀՅԴ ներկայացուցիչները օգոստոսի 20-ից Գյումրիում սկսել են պայմանագրեր կնքել  քաղաքացիների հետ, ովքեր ընտրական իրավունքի իրացման միջոցով հայտնելու  են իրենց պատրաստակամությունը`  ձեւավորել ժողովրդի իշխանություն: 

«Այս  նպատակով է, որ ձեւավորվել է  ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժումը:  Շարժման հիմնական խնդիրներն են լինելու հասարակական գիտակցության մեջ ձեւավորել  ժողովրդի իշխանության հաստատման գործում ընտրական իրավունքի առանձնահատուկ նշանակությունը եւ իհարկե  այդ իրավունքի  արդյունավետ  պաշտպանությունը»,- հայտարարել է ՀՅԴ Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Գյումրիի կենտրոնում՝Թատերական հրապարակի մեջտեղում, ՀՅԴ ներկայացուցիչները կարմիր վրան են տեղադրել, որտեղհերթապահելու են երիտասարդ կուսակցականները: Երեկոյան դաշնակցականները լույսեր ու երաժշտություն են տեղադրելու հրապարակում՝ վրանի մոտ, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ հավաքեն ու ավելի շատ մարդկանց հետ պայմանագիր կնքեն: