«Արմենիա» բժշկական կենտրոնից իգոստոսի 17-ին, ժամը 18.45-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում  ահազանգ էր ստացվել, որ «գլխի տրավմա վնասվածքով» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 29-ամյա Նունե Ծ.-ն: Նա հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է 1 օր առաջ «Օդելոն» ռեստորանում շշով հարված ստանալու հետեւանքով, եւ  բուժօգնություն ստանալով` հեռացել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նունե Ծ.-ին վնասվածքը հասցրել է 25-ամյա Արթուր Ա.-ն, որը օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: