Բրիտանական օսկարակիր դերասանուհի, «Տիտանիկի» հերոսուհի Քեյթ Ուինսլեթը (Kate Winslet) եղել է միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող Կարիբյան կղզում հանգստացող 20 հյուրերի մեջ, երբ հանկարծ հրդեհ է բռնկվել:
Տունը, որտեղ մնում էր հոլիվուդյան կինոաստղը, բռնկվել է առավոտյան ժամը 4-ին կայծակից, հաղորդում է CBS News-ը:
Ուինսլեթը հանգստանում էր ընկերոջ` Լուիս Դոուլերի եւ երեխաների հետ Նեկեր կղզում, որը պատկանում է Ռիչարդ Բրենսոնին:
Հրդեհի ժամանակ տանը գտնվել է նաեւ Ռիչարդ Բրենսոնի մայրը: Քեյթ Ուիսլեթը փրկել է միլիարդատիրոջ 90-ամյա մայրիկին: Բրենսոնը երախտագիտություն է հայտնել դերասանուհուն այդ հերոսական քայլի համար:
Ինքը` Ռիչարդ Բրենսոնը, հրդեհի ժամանակ գտնվել է կղզու մեկ այլ տանը: Հաղորդվում է, որ հրդեհի ժամանակ ոչ ոք չի տուժել:




























