Մեծ Բրիտանիային երկարատեւ ճգնաժամ է սպասվում էներգետիկայի ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, թագավորության վարչապետի թեկնածու Լիզ Թրասը, գրել է The Times-ը։ Նրա խոսքով՝ դա երկարատեւ խնդիր է երկրի համար, որի լուծումը մի քանի տարի կտեւի։
«Եթե մարդիկ մտածում են, որ խնդիրը լուծվելու է կես տարվա ընթացքում, նրանք իրավացի չեն։ Դա երկարատեւ խնդիր է»,- պարզաբանել է Թրասը։
Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, թագավորությանն անհրաժեշտ է արագացնել անցումը «կանաչ էներգետիկային», այդ թվում ի հաշիվ ԱԷԿ-ի կառուցման։ Սակայն Թրասը չի բացառել, որ Լոնդոնը կարող է ստիպված լինել վերադառնալ նավթագազային հանքավայրերի մշակմանը Հյուսիսային ծովում՝ ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու պատճառով։
Նախարարն առանձին ընդգծել է, որ ինքը պլան ունի, որը թույլ կտա բարելավել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ճգնաժամի ֆոնին։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակում կարեւոր լուծումներից կդառնան հարկերի իջեցումը եւ բիզնեսի համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծումը։





























