Ոստիկանության Մարտունու բաժնում օգոստոսի 22-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում 40-ամյա  Վիգեն Ղ.-ն իր վարած  «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 78-ամյա Ռիպսիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վիգեն Ղ.-ն եւ նրա  վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան  հայտնաբերվել են Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում, որտեղից էլ Վիգեն Ղ.-ն բերման է ենթարկվել Մարտունու բաժին:

Կատարվում է քննություն: