ԱՄՆ առափնյա պահպանության նավը չի կարողացել մուտք գործել Սողոմոնյան կղզիներ՝ նավահանգիստ մտնելու համար, քանի որ Սողոմոնյան կղզիների կառավարությունը չի պատասխանել լիցքավորման եւ պարենի տրամադրման խնդրանքին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրը։

USCGC Oliver Henry նավը պարեկություն էր անում Հարավային Խաղաղ օվկիանոսում՝ ապօրինի ձկնորսության դեպքեր փնտրելով տարածաշրջանային ձկնորսական գործակալության համար, երբ այն չկարողացավ լիցքավորվելու թույլտվություն ստանալ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայում, Reuters-ին էլ. փոստով ուղարկված հայտարարության մեջ հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչը:

Ամերիկյան նավը վերաուղղվել է դեպի Պապուա Նոր Գվինեա, հայտնում է աղբյուրը։

Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի ձկնորսության գործակալությունը՝ բլոկ, որը բաղկացած է Խաղաղօվկիանոսյան 17 երկրներից, ծովային հսկողության կենտրոն ունի Հոնիարայում եւ ապօրինի ձկնորսության հսկողության օպերացիաներ է անցկացնում՝ Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի եւ Ֆրանսիայի աջակցությամբ:

HMS Spey նավի վրա եղել են Ֆիջիի նավատորմի սպաներ, որոնք Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից, ինչպես նաեւ ԱՄՆ առափնյա պահպանության հեռահար ծովային պարեկային ինքնաթիռների հետ միասին աշխատում էին Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի ձկնորսական գործակալության համար հետախուզական գործողության շրջանակներում, ասվում է թագավորական նավատորմի տարածած հաղորդագրության մեջ։

Նրանք կասկածելի նավերի ստուգումներ են իրականացրել նավահանգիստներում, ասվում է հայտարարության մեջ։