Արկտիկայում հատուկ հանձնարարություններով դեսպանը կշարունակի ԱՄՆ-ի քաղաքականությունն Արկտիկայում, կշփվի արկտիկական եւ ոչ արկտիկական երկրներից գործընկերների, ինչպես նաեւ բնիկ խմբերի հետ եւ սերտորեն կաշխատի ներքին շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ նահանգների, տեղական եւ ցեղային կառավարությունների եւ բիզնեսի։
Միացյալ Նահանգների նախագահը նախատեսում է բարձրացնել Արկտիկայի համակարգողի պաշտոնը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով Արկտիկայի տարածաշրջանում՝ Սենատի առաջարկությամբ եւ համաձայնությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Ամերիկյան շահերի եւ Արկտիկայի դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցության համար, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամների, տեղական և դաշնային կառավարության պաշտոնյաների եւ արտաքին շահագրգիռ կողմերի հետ լայնածավալ խորհրդակցություններից հետո նախագահը նախատեսում է բարձրացնել Արկտիկայի համակարգողի պաշտոնը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով Արկտիկայի տարածաշրջանում՝ Սենատի առաջարկությամբ եւ համաձայնությամբ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։





























