Պղնձի արժեքը երկուշաբթի իջնում է, դոլարի ամրապնդումը ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) ղեկավարի ելույթից հետո զսպում է արդյունաբերական մետաղի արժեքը, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 2,5 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,604 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,39 տոկոսով՝ 8 160,5 դոլար, ալյումինիումինը՝ 2,47 տոկոսով՝ 2 193,5 դոլար, ցինկինը՝ 0,49 տոկոսով՝ 3 565,5 դոլար։





























