Եվրոպական երկրներում գազային ճգնաժամը կարող է շարունակվել մի քանի ձմեռ՝ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման պատճառով։ Նման կարծիք է հայտնել բրիտանական-հոլանդական նավթագազային Shell ընկերության գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսին, հայտնում է Reuters-ը։
«Լռիվ հնարավոր է, որ մի քանի ձմեռ ունենանք, երբ պետք է ինչ-որ կերպ լուծումներ գտնել»,- նախազգուշացրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը կոչ է արել ԵՄ երկրներին միասնական որոշում կայացնել էլեկտրաէներգիայի սակագների սահմանափակման վերաբերյալ գների կտրուկ բարձրացման ֆոնին։ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի էլեկտրաէներգիայի գնի հարցը Եվրոպայում Պուտինը լուծի»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի ուշ Գերմանիայի դաշնային Բավարիա նահանգի վարչապետ Մարկուս Սոեդերը հայտարարել է, որ Գերմանիան ռուսական գազին փոխարինող դեռ չի գտել։





























