ԱՄՆ-ի երկամյա գանձապետական փոխառությունների եկամտաբերությունը հասել է առավելագույնին 2008թ. ճգնաժամի նախօրեից՝ 2007թ. նոյեմբերից ի վեր, նշել է Bloomberg գործակալությունը։

Եկամտաբերությունն ավելացել է ութ բազիսային կետով՝ 3,48 տոկոս, նույնքան էլ ավելացել է տասնամյա արժեթղթերի եկամտաբերությունը՝ 3,13 տոկոս։ Բացի այդ, Ավստրալիայի  տասնամյա փոխառությունների եկամտաբերությունը բարձրացել է 14 բազիսային կետով՝ 3,72 տոկոս, իսկ Նոր Զելանդիայում՝ 10 բազիսային կետով՝ 3,98 տոկոս։

Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) տնօրեն Ջերոմ Փաուելի վերջերս արած այն հայտարարության ֆոնին, որը մեջբերել էր «Ինտերֆաքսը», թե այսուհետ եւս տոկոսադրույքը բարձրացնելու պատրաստակամություն կա, որպեսզի գնաճը վերահսկվի։ ԴՊՀ-ի դրույքը, նրա խոսքով, պետք է հասնի այն մակարդակին, որը կսահմանափակի տնտեսական ակտիվությունը եւ կմնա այդ մակարդակին որոշ ժամանակ, որպեսզի սպառողական գների աճի տեմպերը դանդաղեն։