Երկուշաբթի Մելիտոպոլում պայթյունների ձայներ են լսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով մոտ 17։00-ին քաղաքում հինգ պայթյուն է որոտացել։
Գործակալության թղթակիցը դրանք լսել է «Պոբեդա» կինոթատրոնի տարածքում՝ քաղաքի կենտրոնից հյուսիս։
Նախօրեին քաղաքի վարչակազմից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին Մելիտոպոլից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Միրնոյե գյուղին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի մասին։ Ինչպես նշվում է, գնդակոծությունն իրականացվել է HIMARS հրթիռներից։
Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը եւ Զապորոժիեի շրջանի մերձազովյան հատվածը՝ գրավելով այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Խերսոնը, Մելիտոպոլն ու Բերդյանսկը եւ կտրելով Ուկրաինան Ազովի ծովից։
Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձեւավորվել, Ղրիմի հետ առեւտրային ու տրանսպորտային կապերը վերականգնվում են։





























