Ռուսաստանի և Չինաստանի միջեւ աճող ռազմական համագործակցությունը անհանգստացնում է ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը, գրում է գերմանական Der Tagesspiegel թերթը։
«Եթե Չինաստանը եւ Ռուսաստանը դաշինք կազմեն միմյանց միջեւ, դա աշխարհառազմավարական մարտահրավեր կդառնա»,- նշել է Լոնդոնի արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի անվտանգության փորձագետ Ուլրիկե Ֆրանկեն:
Մերկատորի հիմնադրամի չինական հետազոտությունների ինստիտուտից քաղաքագետ Ելենա Լեգարադան նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները մարտահրավեր են արեւմտյան պետությունների համար։ Գերմանիայի արտաքին քաղաքականության միության՝ Ռուսաստանի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերը եւս համանման կարծիք ունի Մոսկվայի եւ Պեկինի դաշինքի մասին։ Նա համոզված է, որ երկու երկրները միասին մարտահրավեր են նետում աշխարհակարգին՝ ԱՄՆ գլխավորությամբ։
Գիտության եւ քաղաքականության հիմնադրամի ռազմական փորձագետ Վոլֆգանգ Ռիխտերը հավելել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ պաշտոնական միություն չկա, սակայն երկու երկրներն էլ համանման ռազմավարություն ունեն։ Նրա կարծիքով՝ նրանց միավորում է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ին գերակայությունից զրկելու ցանկությունը։




























