Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թայվանի շրջակայքում 37 չինական ռազմական ինքնաթիռ եւ ութ ռազմածովային նավ է նկատել: Այս մասին հայտնում է Taiwan News-ը։
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 37 ինքնաթիռներից 12-ը հատել են միջին գիծը Թայվանի նեղուցում՝ յուրատեսակ սահման կղզու օդային եւ ծովային տարածության միջեւ։ Դրանց թվում են ութ «Սու-30» կործանիչներ, երկու Shenyang J-11 կործանիչ եը երկու J-16 կործանիչ։
Ի պատասխան՝ Թայվանը մարտական պարեկային ինքնաթիռներ եւ նավեր է ուղարկել, ինչպես նաեւ ղ ցամաքային հրթիռային համակարգեր է ուղարկել՝ չինական ինքնաթիռներին եւ նավերին հետեւելու համար:
Օգոստոսի 26-ին Թայվանի զինվորականները հայտնել էին, որ կղզուն 35 ինքնաթիռ եւ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 8 ռազմանավ է մոտենում։
Ի պատասխան՝ Թայվանն օդային պարեկ էր ուղարկել խախտողների տարածք, ռադիոնախազգուշացում էր տվել եւ զենիթահրթիռային համակարգեր էր տեղակայել։





























