Փորձագետների խումբն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելության շրջանակներում, որը պետք է այցելի Զապորոժիեի ատոմակայան, ժամանել է Կիեւ, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ CNN-ի լրագրողները պատվիրակության անդամներին նկատել են Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Հաղորդվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը բաղկացած է 14 հոգուց՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ։

Ավելի վաղ ուկրաինական «1+1» հեռուստաալիքը հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների խումբը ժամանել է Ուկրաինա։ Հաղորդվում է, որ խմում ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից ներկայացուցիչներ չկան:

Ուկրաինացի թղթակիցները հայտնել են, որ առաքելության կազմում կան փորձագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Հորդանանից, Մեքսիկայից, Ալբանիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սերբիայից եւ Չինաստանից։