Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից, հենց որ Լիզ Թրասը պաշտոնապես զբաղեցնի վարչապետի պաշտոնը:
«Շնորհավորում եմ Լիզ Թրասին ընտրվելու կապակցությամբ եւ կաջակցեմ նրան որպես մեր նոր վարչապետ»,- գրել է Փաթելը գործող վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված իր հրաժարականի նամակում, որը նա տեղադրել է Twitter-ում:
«Ես կշարունակեմ ծառայել իմ երկրին եւ Ուիթեմ ընտրատարածքին՝ որպես պատգամավոր, երբ Լիզը պաշտոնապես ստանձնի պաշտոնը եւ նոր ներքին գործերի նախարար նշանակի»,- գրել է նա:





























