ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է իր ելույթն ընդհատելու փորձին՝ ասելով, որ «յուրաքանչյուր ոք ապուշ լինելու իրավունք ունի»։

Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում ելույթի ժամանակ Բայդենը հայտարարել է արհմիություններին իր աջակցության մասին եւ գովել է դեմոկրատների օրենսդրական հաղթանակները։ Ինչ-որ պահի դահլիճում ինչ-որ մեկը փորձել է ընդհատել նրան, հայտնում է The Hill-ը։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, պետք չէ։ Յուրաքանչյուր ոք ապուշ լինելու իրավունք ունի»,- ասել է Բայդենը։

Գրեթե նույնպես է արձագանքել Բայդենը Ֆիլադելֆիայում անցած հինգշաբթի ցուցարարների վանկարկումներին։ «Նրանք իրավունք ունեն վրդովվելու։ Սա ժողովրդավարություն է»,- ասել է Բայդենն այդ ելույթի ժամանակ՝ նշելով նաեւ, որ «լավ վարքագիծով չէ, որ նրանք (ցուցարարները) երբեւէ տառապել են»։