Ճապոնիան մոտ 1,65 մլրդ իեն (12 մլն դոլար) կծախսի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության համար, հաղորդում է Reuters-ը։
Օգոստոսի վերջին կառավարությունը հուղարկավորության համար հաստատել էր ավելի համեստ բյուջե՝ 250 միլիոն իեն, բայց հետո քննադատության է արժանացել անիրատեսական թվի համար, որը չի ներառել բարձրաստիճան անձանց անվտանգության եւ կացարանի հսկայական ծախսերը:
Սպասվում է, որ արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ Տոկիոյի Nippon Budokan դահլիճում, կմասնակցի մոտ 6000 մարդ, այդ թվում՝ արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր։
Աբեն գնդակահարվել եւ սպանվել է հուլիսին՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ: Նրա սպանության համար կասկածվող դատախազներին ասել է, որ ինքը կրակել է Աբեի վրա, քանի որ կարծել է, թե նա կապված է, այսպես կոչված, Միավորման եկեղեցու հետ, որը հայտնի է իր զանգվածային հարսանիքներով եւ դրամահավաքների ագրեսիվ մարտավարությամբ:
Այս ամսվա սկզբին Yomiuri թերթի հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 56 տոկոսը դեմ է պետական հուղարկավորությանը, եւ միայն 38 տոկոսն է կողմ:





























