Համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ անշրջելի հիմնարար վերափոխումներ են տեղի ունենում։ Այս մասին ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա  նշել է «ուժի նոր կենտրոնների աճող դերը, որոնք փոխազդում են միմյանց հետ ոչ թե դրսից պարտադրված որոշ կանոնների, այլ  միջազգային իրավունքի գերակայության եւ ՄԱԿ-ի կանոնադրության համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»: 

«Իհարկե, ՇՀԿ-ի գործունեության էական մասն ավանդաբար համագործակցության տնտեսական մասի ամրապնդումն է։ Համատեղ ջանքերով ընդլայնվում են առեւտրային եւ ներդրումային փոխանակումները, փոխշահավետ կոմերցիոն նախագծեր են իրականացվում տարբեր ոլորտներում։ Ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը աճում է»,- ասել է Պուտինը։