Թուրքիայի Մերսին նահանգի գյուղերից մեկում 39-ամյա Իսմաիլ Ա.-ն որպես պատիժ չարություն արած 11-ամյա երեխայի պարանոցից երկաթե շղթայով 12 կգ-ոց բետոն է կախել եւ կապել ծառից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  տեղի ժանդարմերիան իմանալով տեղի ունեցածի մասին, մտել է գյուղ եւ ձերբակալել անխիճ հորը։ Ժանդարմերիայի ծառայողները ազատ են արձակել եւ տեղափոխել հիվանդանոց 2 օր ծառից կապած երեխային, ում պարանոցից երկաթե շղթայով բետոն էր կախված։