Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել են 4 կին զինծառայողներ: Պաշտպանության նախարարությունը հայտնել է նրանց անունները:

«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք:

Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` կյանքը զոհաբերած և իրենց անուններն անմահացրած մեր բոլոր հերոսներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր (վիդեո) (news.am)

Ջերմուկի ուղղությամբ ԱԹՍ–ի հարվածից զոհվել է արցախյան երկու պատերազմների մասնակից Սուսաննա Մարգարյանը (ֆոտո)

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Անուշ Աբետյանը․ նա երեք անչափահաս երեխա ուներ (ֆոտո) (news.am)

Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը